четверг, 19 мая 2016 г.

Sahak Sahakyan’s museum




Սահակ Սահակյանի թանգարան

Sahak Sahakyan’s museum




Սահակ Սահակյանի թանգարանը գտնվում է Ստեփանավանի մշակույթի պալատում: Այն բացել է իր դռները այցելուների առջև 2015թ-ին: 
Նա հանրաճանաչ հայ վարպետ է և մասնակցել է բազում հայկական և միջազգային ցուցահանդեսների: Լոռվա բնությունը, հայկական ճարտարապետությունը ինքնին դարձան վարպետի ուսուցիչը:




Սահակ Սահակյանի յուրահատուկ ոճը և ազգային գույնը արտացոլվել է «Հայկական տիկնիկներ» մեծ շարանի մեջ: Նա ստեղծել է փոքրիկ կիսանդրիներ, սափորներ, դիմակներ, հեքիաթի հերոսներ և այլն:
Այստեղ դուք կզգաք արվեստի ուժը և կվայելեք այն գեղեցկությունը որը ստեղծել է Սահակ Սահակյանը:

Sahak Sahakyan’s museum is situated in the cultural palace of Stepanavan. The museum opened its door in front of visitors in 2015.
Sahak Sahakyan is one of the well-known popular masters  in Armenia. He was a participant of many shows in Armenian republic and international exhibitions. 
Life itself became a university for the artist: the fairy-tale landscape of Lori where his childhood and youth were spent, the charming beauty of the old monuments of Armenian architecture etc.

Sahakyan’s acute sense of form, the national colour and his peculiar style were expressed in a very large series of “Armenian Dolls”. He also created small sculptures of heads, jugs, figures of fairy-tale etc. Here you will feel the power of art and enjoy the beauty created by the Armenian artist Sahak Sahakyan.

Stepan Shahumyan’s house- museum




Ստեփան Շահումյանի տուն- թանգարան

Stepan Shahumyan’s house- museum

Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը գտնվում է Ստեփանավան քաղաքի հրապարակում: Ստեփան Շահումյանը,ով Թիֆլիսի Ռեալական ուսումնարանի սան էր, 1895թ. թվականի ամռանը իր ընկերոջ՝ Վասիլ Սիմոնյանի հրավերով գալիս է Ջալալօղլի(Ստեփանավան), որտեղ էլ հետագայում՝ 1899թ.-ին հիմնում է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը: Այստեղ նա ծանոթանում է Եկատերինա Տեր- Գրիգորյանի հետ, ով հետագայում դառնում է նրա կինը:
1923թ.-ին ընդառաջելով ջալալօղլեցիների՝ խմբակի հիմնադիր և ղեկավար Ստեփան Շահումյանի նվիրական անունը հավերժացնելու ցանկությանը, Լոռու գավգործկոմը որոշեց Ջալալօղլին վերանվանել Ստեփանավան: Իսկ 1934 թ.-ի նոյեմբերի 29-ին Ստեփան Շահումյանի աներոջ տունը վերածվեց տուն-թանգարանի:

1978թ-ին Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կառուցվեց հուշահամալիր, որն իր մեջ ներառեց տուն-թանգարանի շենքը:


1991թ. Հայաստանի անկախացումից հետո, Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը վերակազմավորվեց
մշակույթի և ժամանցի կենտրոնի:
Թանգարանը ունի նաև պատմական արժեք: Այստեղ դուք կարող եք տեսնել հոգևոր, մշակութային նմուշներ,կավից, քարից,փայտից, մետաղից պատրաստված գործիքներ, կենցաղային առարկաներ,զենքեր, զարդեր,որոնք տալիս են լիակատար պատկերացում մեր նախնիների կյանքի, կենցաղի,մշակութային մակարդակի մասին:





Stepan Shahumyan’s house- museum is situated in the square of Stepanavan. Stepan Shahumyan  who was alumnus in the Realistic collage of Tiflis, was invited to Jalaloghli (Stepanavan) by his friend Vasil Simonyan. Later he became the leader of first Marxist group in Armenia. Here he get acquainted with Ekaterina Ter- Grigoryan, with whom he married in 1901.

In 1923 the city was renamed to Stepanavan in honor of Stepan Shahumyan. And in 1934  Stepanavan’s executive  committee decided transform Stepan Shahumyan’s father in law’s house to house-museum. The house-museum opened its door in front of visitors in the 29th November of 1934.
In 1978, on the occasion of Stepan Shahumyan’s 100th anniversary , the memorial was built, where the building of house-museum was involved.
In 1991 after the independence of Armenia, the house museum of Stepanavan was reorganized to the center of culture and entertainment.


Museum also has historical value. Here you can see souvenirs, governmental awards, labor tools made from clay, stone, wood, metal, weapons, ornaments. These exclusive materials give full notion about the cultural heritage, life and living of our ancestors.