Ստեփանավանում գործում են հյուրանոցային և սննդի համալիրներ, զբոսաշրջային տներ ,որոնք առավել հարմարավետ կդարձնեն ձեր հանգիստը:
Ինչպես արդեն հայտնի է Ստեփանավանը վերանվանվել է ի պատիվ Հայաստանում առաջին մարքսիստական խմբակի ղեկավար Ստեփան Շահումյանի, ում արձանը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ հրապարակի՝ սկզբնամասում: Ստեփանավանի կենտրոնական հրապարակում է գտնվում նաև Ստեփան Շահումյանի տուն-թանգարանը : Թանգարանը պատմում է ոչ միայն Ստեփան Շահումյանի կյանքի այլև Ստեփանավան քաղաքի պատմության մասին, որը առավել պատկերավոր է դառնում հազարավոր տարիների ընթացքում պեղված պատմական իրերի շնորհիվ:
Ստեփանավանի գրավչություններից մեկն է հանդիսանում նաև Մայորի ձորը: Այն գտնվում է Ձորագետի կիրճում և հանդիսացել է գաղտնի հանդիպման վայր Ստեփան Շահումյանի և իր համախոհների համար: Մայորի Ձորը 20-րդ դարսկզբի հեղափոխական իրադարձությունների մասին վկայող խորհրդավոր մի վայր է:
Ստեփանավանը հոգևոր քաղաք է և դրա ապացույցն է կրում Սուրբ Սարգիս եկեղեցին, որը կառուցվել է Օրբելյան իշխանների կողմից 11-12դդ: Եկեղեցին կանգուն է եղել և գործել է անգամ Խորհրդային տարիներին:
Ստեփանավանի Արմանիս թաղամասում է գտնվում Սուրբ նշան մատուռը: Այն 20-րդ դարի մատուռ է և հանդիսանում է ստեփանավանցիների համար ուխտագնացության վայր: Մատուռը գտնվում է բլրի վրա, որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան:
Ստեփանավան –Տաշիր ճանապարհի աջ մասում գտնվում է Ամենափրկիչ մատուռը ,որը 13-րդ դարի կառույց է:
Դորբանդավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում
է Սվերդլով գյուղից 3 կմ դեպի հյուսիս-արևելք , Սվերդլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհից ոչ հեռու: Այն դասվում է վաղմիջնադարյան եկեղեցիների
շարքին : Շինությունը իր չափերով փոքր լինելով հանդերձ՝ համարվում է Լոռվա ճարտարապետության
ինքնատիպ ու արժեքավոր ստեղծագործություններից մեկը:
Լոռի բերդի հիմնադիրը եղել է Բագրատունիների ճյուղից սերված թագավոր Դավիթ Անհողինը (1005-1020թթ): Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն միջնադարյան Հայաստանում: Լոռի բերդաքաղաքում 11-13-րդ դարերում բնակվում էր 10000 մարդ:
Ստեփանավանում գործում են մշակութային հաստատություններ՝ Անդրանիկ Մարգարյանի անվան մշակույթի պալատը, արվեստի դպրոցը, ինչպես նաև քաղաքային գրադարանը ,որտեղ կա նաև արտասահմանյան գրականություն օտարերկրացիների համար:
Ստեփանավան քաղաքի մանկական զբոսայգում 2014թ . տեղադրվեց հռչակավոր և սիրված դերասան , ԽՍՀՄ ժողովրդական արտիստ , մեծ լոռեցի` Սոս Սարգսյանի արձանը: Զբոսայգու հարակից փողոցը վերանվանվել է ի պատիվ Սոս Սարգսյանի, քանի որ հենց այստեղ է անցել նրա պատանեկությունը:
2015թ Ստեփանավանը հռչակվեց Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք:Դրա խորհրդանիշը կրող բանալին հանձնվեց Ստեփանավանին ,որը ուրախության ու երտասարդության , նոր կյանքի դռներ բացեց ստեփանավանցիների համար:
Комментариев нет:
Отправить комментарий